Աբրահամ-Ֆրոչ մարտը կկայանա հոկտեմբերի 2-ին Մոնտե Կառլոյում

Աբրահամ-Ֆրոչ մարտը կկայանա հոկտեմբերի 2-ին Մոնտե Կառլոյում

PanARMENIAN.Net - «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում սուպերմիջին քաշային կարգում անցկացվող մենամարտը բրիտանացի Կառլ Ֆրոչի և Արթուր Աբրահամի միջև տեղի կունենա հոկտեմբերի 2-ին Մոնտե Կառլոյում (Մոնակո):

Աբրահամը մրցաշարը սկսեց ամերիկացի Ջերմեն Թեյլորին նոկաուտի ենթարկելով, բայց երկրորդ մարտում, հանդիպելով Անդրե Դիրելին, նա որակազրկվեց արգելված հարվածի համար, և արդյունքում նրա հաշվին գրանցվեց պարտություն, որն առաջինն էր նրա պրոֆեսիոնալ կարիերայում:

«Ես շատ ուրախ եմ, որ որոշվել են մարտի ամսաթիվը և վայրը, և ես չեմ համբերում, թե երբ եմ ռինգ դուրս գալու: Պետք է նշեմ, որ հաճախ եմ հիշում որակազրկումը Դիրելի հետ մարտում, և միայն Ֆրոչին հաղթելը կհանգստացնի ինձ»,- ասել է Աբրահամը:

Ֆրոչը նույնպես մրցաշարում մասնակցությունը սկսել էր հաղթանակով և պարտության մատնել Դիրելին: «Ես հարգում եմ Աբրահամին նրա ընդունակություների և ձեռքբերումների համար, բայց պատրաստվում եմ նոկաուտի ենթարկել նրան և վայր գցել նրա թագն ուղիղ նրա փրոմութերի ծնկներին: Ես լիովին գիտակցում եմ Աբրահամից եկող վտանգը: Բայց Մոնակոյում հաղթողը ես կլինեմ»,- ասել է Ֆրոչը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---