Գաբրիել Սարգսյանը հունական Ռետիմնո քաղաքում ընթացող առաջնությունում 0,5 միավորով զիջում է առաջատարներին

Գաբրիել Սարգսյանը հունական Ռետիմնո քաղաքում ընթացող առաջնությունում 0,5 միավորով զիջում է առաջատարներին

PanARMENIAN.Net - Կրկնակի Օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը մասնակցում է հունական Ռետիմնո քաղաքում ընթացող միջազգային մրցաշարին: 4 տուրերից հետո նա 3,5 միավոր է հավաքել: Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը 3 միավոր ունի: Սարգսյանը առաջատարներ Եվգենի Պոստնիայից (Իսրայել), Դմիտրի Սվետուշկինից (Մոլդովա) և Միրչ Պարլիգրասից (Ռումինիա) հետ է մնում 0,5 միավորով:

Մրցաշարին մասնակցում են 150 շախմատիստներ:

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն ու միջազգային վարպետ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բենասկում (Իսպանիա) ընթացող շախմատային մրցաշարում 6,5-ական միավոր են հավաքել և առաջատար Կիրիլ Գեորգիևիչին (Բուլղարիա) 1 միավոր են զիջում: Գրոսմայստերներ Կարեն Մովսիսյանն ու Զավեն Անդրիասյանը 5,5-ական միավոր են հավաքել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---