Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն ընդունել է Սառա ՀերբերտինPanARMENIAN.Net - Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Արթուր Պետրոսյանն օգոստոսի 18-ին ընդունել է սերֆինգի աշխարհի չեմպիոն, ֆրանսիացի Սառա Հերբերտին: Նախարարը ողջունել է Հերբերտին և շնորհակալություն հայտնել, որ նա ելույթ է ունենալու Հայաստանի դրոշի տակ: Պետրոսյանը նաև նշել է, որ սպորտի և երիտասարդության նախարարությունը նպաստելու է երկրում սերֆինգի զարգացմանը, հաղորդում է նախարարության պաշտոնական կայքը: Հերբերտը ցանկանում է Հայաստանը ներկայացնել 2012-ի Լոնդոնի Օլիմպիական խաղերում: Սառա Հերբերտը 2006-ին դարձել է սերֆինգի աշխարհի չեմպիոն, և իր արդյունքներով մտել է «Գինեսի ռեկորդների» գիրք: Այս տարի մարզուհին մտադիր է նոր ռեկորդ սահմանել. 25 օրում անցնել Ատլանտիկ օվկիանոսը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |