Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը մարտավարական պլան է մշակել պորտուգալացի ֆուտբոլիստներին դիմակայելու համար

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը մարտավարական պլան է մշակել պորտուգալացի ֆուտբոլիստներին դիմակայելու համար

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականն օգոստոսի 25-ին 2011-ի Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում «Միկա» մարզադաշտում կհանդիպի Պորտուգալիայի հավաքականի հետ:

Խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց, որ հայ ֆուտբոլիստները մրցումներ են անցկացրել «Փյունիկի» մարզադաշտերում և արդեն օգոստոսի 24-ից կանցկացնեն հավաքներ: «Մեր հավաքականն ընկերական խաղեր է անցկացրել մինչև 19 տարեկանների Հայաստանի հավաքականի, «Փյունիկ» և «Բանանց» թիմերի հետ, որոնց ֆուտբոլիստները ծնվել են 1995-1996թթ.»,- ասել է Ասլանյանը:

Մարզիչի խոսքերով, նրանք լավ են ծանոթացել հակառակորդի խաղի հետ, և ֆուտբոլիստները գիտեն` ինչպես խաղան: «Պորտուգալացի ֆուտբոլիստները շատ խորամանկ են և ուժեղ, գիտեն` ինչպես խաղան և լավ են տիրապետում գնդակին, բայց մենք մարտավարական պլան ենք մշակել նրանց դիմակայելու համար»,- ասել է Հայաստանի կանանց հավաքականի մարզիչը:

Հայաստանի հավաքականը մեկ կորուստ ունի. գլխի վնասվածքի պատճառով հանդես չի գա կիսապաշտպան Վարդինե Խանզաթյանը:

Վաղարշակ Ասլանյանի սանուհիները Պորտուգալիայի հետ առաջին խաղում զիջել են 7:0 հաշվով և վերջին խաղից առաջ առանց միավորների եզրափակում են 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Պորտուգալիան 9 միավորով 3-րդ տեղում է:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---