Միշել Պլատինին դեմ է ֆուտբոլային խաղերի տեսագրություններին

Միշել Պլատինին դեմ է ֆուտբոլային խաղերի տեսագրություններին

PanARMENIAN.Net - UEFA նախագահ Միշել Պլատինին Երևանում մամլո ասուլիսում խոսել է եվրոպական ֆուտբոլում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

Պլատինին դեմ է ֆուտբոլի տեսագրությունների օգտագործմանը վիճահարույց իրավիճակների քննարկումների ժամանակ: «Իհարկե, մրցավարները չեն կարող ամեն ինչ տեսնել, ես բազմիցս եմ ասել, որ պետք է մեծացնել խաղը սպասարկող մրցավարների թիվը: Հեռուստաընկերությունների համար շահավետ են տեսագրությունները, քանի որ նրանք վաճառում են դրանք»,- ասել է Պլատինին:

Ֆուտբոլիստների տրանսֆերտից հետո ակումբը, որի սանն է եղել ֆուտբոլիստը, դրամական փոխանցում կստանա: Այսպես օրինակ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի` Դոնեցկի «Շախտյոր» տեղափոխվելուց հետո Երևանի «Փյունիկը» դրամական միջոցներ կստանա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---