Արոնյանը «Chess Masters» 2-րդ տուրում միավորները կիսեց Ալեքսեյ Շիրովի հետ

Արոնյանը «Chess Masters» 2-րդ տուրում միավորները կիսեց Ալեքսեյ Շիրովի հետ

PanARMENIAN.Net - Մեծ սաղավարտի խաղարկության «Chess Masters»-ի երկրորդ տուրում, որը տեղի է ունենում Շանհայում, Լևոն Արոնյանը միավորները կիսեց Ալեքսեյ Շիրովի հետ (Իսպանիա): Այդ տուրից հետո հայ շախմատիստը հավաքել է 1,5 միավոր և մրցաշարում առաջատարի դիրք է գրավում:

Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան) ոչ ոքի խաղաց Հաո Վանի (Չինաստան) հետ: Երկու շախմատիստներն էլ ունեն մեկական միավոր:

Արոնյանը 3-րդ տուրում հանդիպելու է Կրամնիկի հետ, իսկ Շիրովի մրցակիցը լինելու է Վանը:

Շանհայում առաջին երկու տեղերը զբաղեցրած հաղթողները հոկտեմբերի 9-15-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) և Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ կվիճարկեն Մեծ սաղավարտը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---