Երևանում մեկնարկեց հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՀՀ լողի առաջնությունը

Երևանում մեկնարկեց հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՀՀ լողի առաջնությունը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ին Երևանի «DDD» մարզահամալիրում «Սպորտով դեպի հասարակություն» նշանաբանի ներքո մեկնարկեց Հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՀՀ լողի առաջնությունը: Առաջնությունը կազմակերպել էր Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան Հայաստանի լողի ազգային դաշնության հետ համատեղ: Այն սկսվեց հանդիսավոր քայլերգով և պաշտոնական բացման արարողությամբ: Առաջնությանը մասնակցում էին թվով քսան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ ՀՀ մարզերից և Արցախից: Համաձայն երկօրյա առաջնության կանոնադրության, մարզիկները մրցաշարի առաջին օրն իրենց ուժերը չափեցին չորս լողատարածությունում` 50մ բրաս, 25մ ազատ ոճ, 50մ թիկնալող և 100մ ազատ ոճ: Դեռ առջևում է մրցակցային ևս մեկ օր` չորս լողատարածություններով ու պարգևատրման հանդիսավոր արարողությամբ: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն մեդալներով ու պատվոգրերով: Այս առաջնությունը անդրանիկն է անցկացվելիք հինգ հաշմանդամային հանրապետական առաջնություններից, որոնք ներառվում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող սպորտային ծրագրում, հաղորդում է Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---