Հայաստանի ազգային հավաքականը Մակեդոնիա է ժամանել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Սկոպյե, որտեղ մեկ օր անց 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կհանդիպի ՆՀՀ Մակեդոնիայի ընտրանու հետ: Թիմը հանգրվանել է «Ալեքսանդր Փելես» հյուրանոցում: Սկոպյեում Հայաստանի ընտրանին Երևանի ժամանակով ժամը 22:00-ին կանցկացնի մեկ մարզում: ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան խաղը կկայանա «Ֆիլիպ II» մարզադաշտում, ժամը 23:00-ին:

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ 2012 թվականի ընտրական մրցաշարի երկրորդ հանդիպմանը մասնակցելու է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`

Դարպասապահներ` Ոոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Գևորգ Կասպարով («Միկա»):

Պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Հրայր Մկոյան («Միկա»), Արարատ Առաքելյան («Բանանց»), Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ») և Հովհաննես Համբարձումյան («Բանանց»):

Կիսապաշտպաններ` Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Արթուր Եդիգարյան («Պաս», Իրան), Էդգար Մալաքյան («Փյունիկ») և Լևոն Պաչաջյան («Սանատ Նավթ», Իրան):

Հարձակվողներ` Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա), Մարկոս Պիզզելի («Փյունիկ»), Էդգար Մանուչարյան («Փյունիկ»), Յուրա Մովսիսյան («Ռանդերս», Դանիա) և Հովհաննես Գոհարյան («Փյունիկ»):

B խմբում Հայաստանի հավաքականը նախավերջին տեղն է զբաղեցնում: Խմբի առաջատարը Ռուսաստանի հավաքականն է: Երկրորդ տեղում Իռլանդիան է, երրորդում` Ալովակիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---