Ֆլեմինգ Սերցիլևը Վրաստանի հավաքականի հետ խաղին հրավիրել է 17 ֆուտբոլիստների

Ֆլեմինգ Սերցիլևը Վրաստանի հավաքականի հետ խաղին հրավիրել է 17 ֆուտբոլիստների

PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հավաքականը սեպտեմբերի 7-ին վերջին խաղը կանցկացնի EURO-2011-ի ընտրական մրցաշարում: Խաղը կկայանա Թբիլիսիում Վրաստանի հավաքականի հետ:

Սերցիլևը ներկայացրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ` Գևորգ Պրազյան (Արարատ), Կարեն Իսրայելյան (Փյունիկ) Պաշտպաններ` Արտաշես Առաքելյան (Կիլիկիա), Գագիկ Դաղբաշյան (Բանանց), Գրիշա Խաչատրյան (Բանանց), Կամո Հովհաննիսյան և Վարազդատ Արոյան (Փյունիկ), Լևոն Հայրապետյան:

Կիսապաշտպաններ` Արթուր Յուզբաշյան (Փյունիկ), Վալտեր Պողոսյան (Բանանց), Գիրաչ Յագան (Ստանդարտ, Բելգիա), Մասիս Ոսկանյան (Ռոզելեր, Բելգիա), Արտակ Դաշյան (Մետալուրգ, Ուկրաինա), Արտակ Ալեքսանյան (Ուրալ, Ռուսաստան) և Սարգիս Կարապետյան (Բանանց): Հարձակվողներ` Զավեն Բադոյան (Իմպուլս) և Գևորգ Բադալյան (Բանիկ Մոստ, Չեխիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---