Դավիթ Նալբանդյանը Արգենտինայի հավաքականի կազմում կխաղա Դևիսի գավաթի կիսաեզրափակչում

Դավիթ Նալբանդյանը Արգենտինայի հավաքականի կազմում կխաղա Դևիսի գավաթի կիսաեզրափակչում

PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականի ավագ Մոդեստո Վասկեսը հրապարակել է ազգային հավաքականի կազմը, որը սեպտեմբերի 17-19 Լիոնում կմասնակցի Դևիսի գավաթի Ֆրանսիա-Արգենտինա կիսաեզրափակիչ խաղին:

Երկու անգամ Դևիսի գավաթի եզրափակչի կրկնակի մասնակից (2006, 2008 թթ.) Արգենտինայի հավաքականի կազմում կխաղան Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնական, Էդուարդո Շվանկը և Օրասիո Սեբալյոսը:

Արգենտինայի առաջին ռակետ, US Open-2009 չեմպիոն Խուան Մարտին Դել Պոտրոն դեռ վերականգնվում է աջ դաստակի վիրահատությունից հետո:

Ֆրանսիան կներկայացնեն Գաել Մոնֆիսը, Ժիլ Սիմոնը, Միշել Լիոդրան, Ռիշար Գասկեն և Առնո Կլեմանը, որպես պահեստային, հայտնում է gotennis.ru-ն:

Ֆրանսիայի ու Արգենտինայի հավաքականները հանդիպել են արդեն 4 անգամ և հարավամերիկացիները դեռևս ոչ մի հաղթանակ չունեն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---