ՀՀ ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու «Խիմկի» ակումբը կիսեց միավորները «Իռտիշի» հետ

ՀՀ ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու «Խիմկի» ակումբը կիսեց միավորները «Իռտիշի» հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին ՌԴ առաջին լիգայի 30-րդ տուրում հանդիպեցին «Իռտիշն» ու «Խիմկին»: Ողջ խաղի ընթացքում տարածքային առավելություն ունենալով և շատ գոլային պահեր ստեղծելով, ՀՀ ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու «Խիմկի» ակումբը այդպես էլ չկարողացավ հաղթանակ տանել:

«Խիմկիի» ֆուտբոլիստները հաշվի առավելություն ունենալով, չկարողացան 11-մետրանոց հարվածը իրացնել և մրցակիցները պատժեցին նրան պատասխան գոլով: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով, հայտնում է «Խիմկիի» պաշտոնական կայքէջը:

Առաջին խաղից հետո «Խիմկին» 39 միավոր հավաքեց և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը:

Իսկ «Ուրալը», որտեղ հանդես են գալիս Արթուր Մալոյանը, Դենիս Թումասյանն ու Արտակ Ալեքսանյանը, 3:0 հաշվով զիջեց «Կուբանին»: Մրցաշարային աղյուսակում «Ուրալը» 3-րդ տեղում է 50 միավորով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---