«Շախտյորը» չեմպիոնների լիգայում տարավ իր առաջին հաղթանակը16 սեպտեմբերի 2010 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի Շախտյորը, որի հետ վերջերս պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, H խմբի մեկնարկային խաղում պարտության մատնեց «Պարտիզանին»: Հայ ֆուտբոլիստն այդ խաղում չի խաղացել: «Շախտյորը» հանդիպումը սկսեց ավանդական հարձակողական ոճով, սակայն հմտորեն պաշտպանվող բելգրադցիները թույլ չտվեցին գոլային պահեր ստեղծել: Առաջին 15 րոպեում աչքի ընկավ Ռեզվան Ռացի ոչ դիպուկ հարվածը և աջ թևից Դարիո Սռնայի հարվածը Լուիս Ադրիանոյին, հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքը: Երկրորդ խաղակեսում խաղի պատկերը չփոխվեց, «Շախտյորի» խաղացողները ճնշում էին գործադրում, բայց դա բավարար չէր: Միլան Սմիլյանիչը խախտեց խաղի կանոնները, և Դարիո Սռնան հզոր հարվածով գրավեց հակառակորդի դարպասը: Խմբային փուլի երկրորդ տուրում «Շախտյորը» կհանդիպի «Բրագայի» հետ, իսկ «Պարտիզանը»` «Արսենալի»: Առաջին շրջանից հետո «Արսենալը» և «Շախտյորը» H խմբում ունեն 3-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |