Հայաստանի առաջնությունում «Փյունիկը» 46 միավորով երկրորդ տեղում է![]() 20 սեպտեմբերի 2010 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Այս հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն լիգայի 21-րդ տուրի խաղերը: «Փյունիկը» կարողացավ խոշոր հաշվով հաղթել «Կիլիկիային» (5:0): Առաջին գոլը խփեց Գևորգ Ղազարյանը, որը խաղից հետո 12 գոլերով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Մարկոս Պիզելին իրացրեց 11-մետրանոց հարված, Հովհաննես Գոհարյանը դուբլի հեղինակ դարձավ, իսկ Դավիթ Մանոյանը խփեց վերջին գոլը: Դիլիջանում «Իմպուլսը» և «Գանձասարը» ոչ ոքի խաղացին (1:1): Նույն հաշիվը գրանցվեց «Շիրակ»- «Բանանց» խաղում: «Հրազդան» մարզադաշտում «Ուլիսն» ընդունեց «Միկային» և զիջեց 1:2 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Շոթա Ջիկիան («Ուլիս»), Էդիլսոն ժունիորը և Ալեքսանդր Թադևոսյանը: 21-րդ տուրից հետո առաջնությունը գլխավորում է «Բանանցը»` 49 միավոր, «Փյունիկը» 46 միավորով երկրորդն է, «Ուլիսը»` 42-ով երրորդը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |