Հայաստանի կանանց հավաքականը Շախմատի օլիմպիադայում հաղթել է Մակեդոնիայի թիմին![]() ![]() PanARMENIAN.Net - Խանտի Մանսիյսկում շարունակվում է Շախմատի օլիմպիադան: Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցան 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի մրցակիցը Մակեդոնիայի հավաքականն էր, որին հայ շախմատիստները ջախջախեցին 4:0 հաշվով: Հայ շախմատիստուհիները 2-րդ տուրում կրած պարտությունից հետո, որտեղ նրանք զիջեցին Չեխիայի հավաքականին, 4:0 հաշվով հաղթեցին մակեդոնացիներին: Էլինա Դանիելյանը առաջին խաղատախտակի վրա հաղթեց Գաբրիելա Կոսկոսկուին՝ խաղալով սպիտակ ֆիգուրներով: 42 քայլից հետո Լիլիթ Մկրտրչյանը հաղթեց Կատերինա Ենոսկուին: Հաջող հանդես եկավ նաև Անահիտ Խառատյանը, որն առաջին անգամ մասնակցելով Օլիմպիադային, միավոր բերեց իր թիմին՝ հաղթելով Բոյանա Բոյատովիչին, իսկ Լիլիթ Գալոյանը հաղթեց Մոնիկա Ստոյկովսկուն: Սա Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակն է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |