Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Խանտի Մանսիյսկում, որտեղ ընթանում է Շախմատի համաշխարհային օլիմպիադան, Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հանդիպել է Խորվաթիայի հավաքականի հետ:

Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթեց Վալենտինա Գոլուբենկոյին, Լիլիթ Մկրտչյանը՝ Միրյանու Մեդիչին, իսկ Նելլի Աղինյանը՝ Ռայնա Սարգաչին: Միակ ոչ ոքին գրանցվել է Լիլիթ Գալոյան-Բորկա Ֆրանցիսկովիչ պարտիայում: Այդպիսով, Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին:

Հայ շախմատիստուհիները տարել են 3 հաղթանակ և 1 անգամ պարտվել են:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---