Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Յան Նեպոմնյաշչիի հետ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին Խանտի Մանսիյսկում անցնում են 39-րդ Համաշխարհային շախմատի օլիմպիադայի 5-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղում է ՌԴ հավաքականի երկրորդ թիմի հետ, որը պարտություն չի կրել և 8 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է:

Առաջինը պարտիան ավարտեց Լևոն Արոնյանը: Նա ոչ ոքի խաղաց Յան Նեպոմնյաշչիի հետ և կես միավոր բերեց ՀՀ հավաքականին: 5-րդ տուրի մյուս պարտիաները շարունակվում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---