Հայաստանի շախմատի կանանց հավաքականն Օլիմպիադայում հաղթեց Հունաստանի հավաքականին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականն Օլիմպիադայում հաղթեց Հունաստանի հավաքականին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը հանդիպեց Հունաստանի հավաքականի հետ և 3,5:0,5 հաշվով հաղթանակ տարավ:

Հայ շախմատիստուհիների մասնակցությամբ երեք պարտիաներ ավարտվեցին ոչ ոքի: Էլինա Դանիելյանը կիսեց միավորտ Էլենա Դեմբոյի հետ, Լիլիթ Մկրտչյանը` Աննա-Մարիա Բոցարիի, իսկ Լիլիթ Գալոյանը` Մարինա Մարկուպուլոյի հետ:

Հայաստանի հավաքականին հաղթական միավոր բերեց Նելլի Ագինյանը, որը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Վերա Պապադոպուլոյին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---