«Բանանցը» դժվարությամբ կարողացավ հաղթել «Միկային»28 սեպտեմբերի 2010 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրը: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում «Բանանցն» ընդունեց «Միկային»: Առաջին գոլը խփեց Դենիրա Օրտեգան: «Միկային» 12 րոպե պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար՝ աչքի ընկավ Նարեկ Բեգլարյանը: Սակայն, «Բանանցին» այնուամենայնիվ հաջողվեց հաղթանակ կորզել խաղի ավարտին: 90-րդ րոպեին Արթուր Ոսկանյանը իրացրեց 11-մետրանոց հարվածն ու հաղթանակ բերեց իր թիմին: Խաղն ավարտվեց 2:1 հաշվով: Այդ հաղթանակից հետո «Բանանցը» 52 միավորով գլխավորում է ՀՀ առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորի առավելություն ունենալով «Փյունիկի» հանդեպ, որը 49 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարների եռյակը եզրափակում է «Ուլիսը» 42 միավորով: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |