Կիրսան Իլյումժինովը վերընտրվել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում29 սեպտեմբերի 2010 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Կիրսան Իլյումժինովը վերընտրվել է ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնում: Ընտրություններն անցել են Խանտի Մանսիյսկում և Իլյումժինովը հաղթել է ձայների մեծամասնությամբ, հայտնում է «Սովետսկի սպորտը»: Իլյումժինովի մրցակիցը շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովն էր, որին սատարում էր Գարրի Կասպարովը: Ընտրություններից առաջ Կասպարովը հանդես եկավ կտրուկ հայտարարությամբ՝ ապօրինի համարելով քվեարկությունը: Դահլիճում խառնաշփոթ առաջացավ և նիստն ընդհատվեց կես ժամով: Հետո Իլյումժինովը զիջումների գնաց և փոխարինեց հաշվից հանձնաժողովի երկու ներկայացուցիչներին: Իլյումժինովն ու Կարպովը ներկայացրեցին իրենց ծրագրերը և քվեարկությունը տեղի ունեցավ: Իլյումժինովը ստացավ 96 ձայն, իսկ Կարպովը՝ 65: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |