Հայաստան-Սլովակիա խաղը կսպասարկի մրցավարների անձնակազմն Իտալիայից

Հայաստան-Սլովակիա խաղը կսպասարկի մրցավարների անձնակազմն Իտալիայից

PanARMENIAN.Net - Սլովակիայի հավաքականի կիսապաշտպան Միրոսլավ Կարհանը Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ ասել է , որ իրենց թիմը EURO-2012-ի ընտրական մրցաշարի B խմբում լավ տեղ է զբաղեցնում: «Իմ թիմակից մակեդոնացի ֆուտբոլիստ Նիկոլչե Նովեսկին ասել է, որ Հայաստանի հավաքականը հատկապես ուժեղ է կիսապաշտպանությունում: Մեզ վրա շատ մեծ պատասխանատվություն է դրված: Մենք հաղթել ենք Ռուսաստանին, և մեր երկրպագուները մեզանից հաղթանակ են ակնկալում նաև Հայաստանում, սակայն հեշտ չի լինելու»,- Կարհանի խոսքերը հաղորդում է Սլովակիայի Ֆուտբոլի ասոցիացիայի մամլո ծառայությունը:

Սլովակ կիսապաշտպան Ռադոսլավ Զաբավնիկի խոսքերով, Հայաստանի հավաքականի դեմ խաղալն անհարմար է լինելու. «Մենք պետք է անդադար հետևենք մեր նպատակին և հաղթենք: Սակայն մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի, քանի որ հայ ֆուտբոլիստները Մակեդոնիայի դեմ խաղում լավ են խաղացել»:

Հայաստան-Սլովակիա խաղը, որը կկայանա հոկտեմբերի 8-ին Երևանում EURO-2012-ի ընտրական մրցաշարի շրջանակներում, կսպասարկի մրցավարական անձնակազմն Իտալիայից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---