Սամբոյի աշխարհի առաջնությունում հայ սամբիստները նվաճեցին ևս երկու մեդալ![]() ![]() PanARMENIAN.Net - Թբիլիսիում անցկացվող Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում, որին մասնակցում է ավելի քան 30 երկրի շուրջ 600 մարզիկ, հայ սամբիստները նվաճեցին ևս երկու մեդալ: Հայաստանի հավաքականի «ավարը» հարստացրեցին Գոռ Մալյանը /պատանիների 52 կգ քաշային կարգ/ և Գարեգին Խաչատրյանը /երիտասարդների 90 կգ քաշային կարգ, ժամկետային զինծառայող/: Հոկտեմբերի 8-ին մեր պատանիները նվաճել էին ևս երկու մեդալ. Մհեր Կարապետյանը /75կգ/ զբաղեցրել էր երրորդ տեղը, իսկ 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը, հաղթելով բոլոր գոտեմարտերը, կանգնել էր պատվո առաջին հարթակին և հռչակվել աշխարհի չեմպիոն: Հոկտեմբերի 10-ն Աշխարհի առաջնության գոտեմարտերի վերջին օրն է, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |