Վարդան Մինասյան. Ես Հայաստանի հավաքականի խաղում առաջընթաց եմ տեսնում, բայց կա ներուժ, որը պետք է զարգանա

Վարդան Մինասյան. Ես Հայաստանի հավաքականի խաղում առաջընթաց եմ տեսնում, բայց կա ներուժ, որը պետք է զարգանա

PanARMENIAN.Net - «Ինձ համար կարևորն այն է, որ մեր ֆուտբոլիստները պրոֆեսիոնալ են խաղում և կատարում են առաջադրված խնդիրները: Ես Հայաստանի հավաքականի խաղում առաջընթաց եմ տեսնում, բայց կա ներուժ, որը պետք է զարգանա»,- Եվրոպայի 2012 թվականի առաջնության նախընտրական մրցաշարում Անդորայի հավաքականի նկատմամբ հաղթանակից հետո ասել է Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը:

Մինասյանն ընդգծել է, որ Յուրա Մովսիսյանին փոխարինեց դեղին քարտի պատճառով, քանի որ չէր ուզում ռիսկի դիմել, իսկ Մարկոս Պիզելին և Գևորգ Ղազարյանը փոխարինվեցին հոգնածության պատճառով:

Անդորայի հավաքականի մարզիչ Կոլդո Ալվարեսը խոստովանել է, որ խաղը ծանր էր առաջին իսկ րոպեներից: «Արագ բաց թողնված գոլը դժվարացրեց մեր խաղը, և պարզ դարձավ, որ հակառակորդն ուժեղ է: Երկրորդ խաղակեսում մենք փորձեցինք լավ պաշտպանվել: Գտնում եմ, որ հավաքականը ցույց տվեց իր վատագույն խաղը»,- ասել է Ալվարեսը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---