Super Six մրցաշարում Անդրե Դիրելին կարող է փոխարինել Սակիո Բիկան

Super Six մրցաշարում Անդրե Դիրելին կարող է փոխարինել Սակիո Բիկան

PanARMENIAN.Net - Գերմիջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդի մրցակիցը Super Six մրցաշարի երրորդ շրջանում կարող է լինել կամերունցի Սակիո Բիկան, հայտնում է box-club.ru-ն՝ հղում անելով ESPN-ին:

Սկզբում Ուորդը պետք է հանդիպեր իր հայրենակից Անդրե Դիրելի հետ, մենամարտը տեղի էր ունենալու նոյեմբերի 27-ին: Սակայն վերջերս Դիրելը հրաժարվեց ոչ միայն մենամարտից, այլ նաև մրցաշարին հետագա մասնակցությունից՝ Արթուր Աբրահամի հետ մենամարտից հետո առաջացած նյարդային խնդիրների պատճառով:

Անկախ նրանից, թե ով կլինի Ուորդի հաջորդ մրցակիցը, մենամարտի օրը նույնն է մնում և այն կկայանա Ուրոդի հայրենի Օքլենդ քաղաքում:

Սակայն դեռեևս հայտնի չէ առաջիկա մենամարտը մրցաշարի մաս կկազմի թե ոչ: Ուորդը մրցաշարի մասնակիցներից միակն է, ով իր համար ապահավոել է մասնակցությունը կիսաեզրափակչին:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---