Ստեփան Սարգսյանի հուշամրցաշարում Հայաստանը կներկայացնեն ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ըմբիշներ23 հոկտեմբերի 2010 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Վանաձորում մեկնարկեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և աշխարհի գավաթի գավաթակիր Ստեփան Սարգսյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցում է 7 երկիր, Հայաստանի հավաքականի կազմում 45 ըմբիշ է ընդգրկվել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ մրցաշարին մասնակցում են ինչպես փարձառու, այնպես էլ սկսնակ մարզիկներ: «Մեջքի վնասվածքի պատճառով հանդես չի գա Ժիրայր Հովհաննիսյանը, չեն մասնակցի նաև Արթուր Առաքելյանն ու Էդգար Ենոքյանը»,-ասել է Բաղդադյանը: Ըստ մարզչի, մրցաշարին երկամյա ընդմիջումից հետո կմասնակցի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մարտին Բերբերյանը: «Նա խնդիրներ ունի 120 կգ քաշային կարգում, և մենք նոր մարզիկի ենք որոնում, որը կկարողանա փոխարինել Ռուսլան Բասիևին»,-հավելել է Բաղդադյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |