Երկու հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Եվրոպայի գավաթի եզրափակիչ

Երկու հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Եվրոպայի գավաթի եզրափակիչ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ին Խարկովում տեղի կունենան բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումները:

Եզրափակչում հանդես կգա երկու հայ բռնցքամարտիկ՝ Վոլոդյա Հայրապետյանը մինչև 64 կգ քաշային կարգում կհանդիպի ուկրաինացի Վյաչեսլավ Կիսլիցինի հետ, իսկ աշխարհի գավաթի գավաթակիր և աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Անդրանիկ Հակոբյանը 75 կգ քաշային կարգում Եվրոպայի գավաթի մրցանակի համար կպայքարի ուկրաինացի Եվգենի Խիտրովի հետ:

3-րդ տեղի համար պայքարում Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը կհանդիպի Դենիս Շկարուբոյի հետ Ուկրաինայից, Դերենիկ Գիժլարյանը 52 կգ քաշային կարգում Գաիրբեկ Գերմախանովի հետ ՌԴ-ից, իսկ Արթուր Խաչատրյանը 81 կգ քաշային կարգում Պավել Բիկովի հետ ՌԴ-ից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---