Կանանց «Միկա» ակումբը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները

Կանանց «Միկա» ակումբը նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալները

PanARMENIAN.Net - Պլովդիվում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Կանանց «Միկա» ակումբը հավաքեց 18 միավոր և նվաճեց առաջնության բրոնզե մեդալները:

Առաջնության յոթ տուրերում հայկական ակումբը հաղթեց «Herzliya Chess» (Իսրայել), «St.Petersburg», «BAS Beograd» (Սերբիա), «Lokomotiv 2000»-ին, ոչ ոքի խաղաց Ռուսաստանի «AVS»-ի և Վրաստանի «Samaia»-ի ու Մոնակոյի «Cercle d'Echecs de Monte Carlo»-ի հետ: Վերջինս էլ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

«Միկայի» տղամարդկանց ակումբը վերջին տուրում պարտություն կրեց Գերմանիայի «Baden-Baden OSG» և ավարտեց իր ելույթները 11 տեղում՝ հավաքելով 26,5 միավոր: Հայ գրոսմայստերները 4 տուրերում հաղթանակ տարան, ոչ ոքի խաղացին մեկ տուրում և երկուսում պարտություն կրեցին: Հաղթող դարձավ Ռուսաստանի «Economist- SGSEU-1»-ը՝ վաստակելով 28,5 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---