ԵԱ մինչև 19 տարեկանների ընտրական մրցաշարի 11-րդ տուրում Հայաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը

ԵԱ մինչև 19 տարեկանների ընտրական մրցաշարի 11-րդ տուրում Հայաստանի հավաքականը գրավել է 3-րդ տեղը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականն ավարտեց իր ելույթներն Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում, որն անցնում էր Լիտվայում:

Վերջին խաղում հայ ֆուտբոլիստները հանդիպեցին Լիտվայի հավաքականի հետ և հաղթեցին նվազագույն հաշվով: Միակ գոլը Հայաստանի հավաքականում խփեց Խորեն Մանուչարյանը:

Մինչ այդ, հայ ֆուտբոլիստները պարտվեցին Իսրայելի ու Իսպանիայի հավաքականներին 3:0 հաշվով:

Սևադա Արզումանյանի սաները խմբում զբաղեցրել են 3-րդ տեղը՝ վաստակելով 3 միավոր: Խմբի առաջատարն էր և առաջնության ուղեգիր ստացավ Իսպանիայի հավաքականը, երկրորդ տեղում է Իսրայելի հավաքականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---