Վոլոդյա Հայրապետյանը և Անդրանիկ Հակոբյանը դարձան բռնցքամարտի Եվրոպայի գավաթի արծաթե մեդալակիրներPanARMENIAN.Net - Խարկովում (Ուկրաինա) ավարտվել է Եվրոպայի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում էին 15 երկրների բռնցքամարտիկներ: Հայաստանի հավաքականը Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ նվաճել է 2 արծաթե մեդալ: Եզրափակչում Վոլոդյա Հայրապետյանը մինչև 64 կգ քաշային կարգում մրցել է Վյաչեսլավ Կիսլիցինի հետ (Ուկրաինա) և պարտվել նրան, իսկ Անդրանիկ Հակոբյանը (75 ք/կ) զիջել է ուկրաինացի բռնցքամարտիկ Եվգենի Խիտրովին: Մինչ այդ երրորդ տեղի համար պայքարում Հովհաննես Դանիելյանը 2:9 հաշվով պարտվել է Դենիս Շկարուբոյին (Ուկրաինա), Դերենիկ Գիժլարյանը (52 ք/կ) հրաժարվել է Գաիրբեկ Գերմախանովի (Ռուսաստան) hետ պայքարից, իսկ Արթուր Խաչատրյանը (81 ք/կ) 1:6 հաշվով պարտվել է Պավել Բիկովին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |