Յուրա Մովսիսյանը չկարողացավ օգնել «Ռանդերսին» հաղթել «Բրոնդբյուին»25 հոկտեմբերի 2010 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրում «Շախտյորը» հանդիպեց «Վորսկալային» և հաղթեց 1:0 հաշվով: «Շախտյորի» կազմում սուր վիրուսային վարակի պատճառով չկարողացավ խաղալ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հաղթանակից հետո «Շախտյորը» հավաքեց 37 միավոր և շարունակում է գլխավորել առաջնության մրցաշարային աղյուսակը: Հաջորդ խաղը նա կանցկացնի հոկտեմբերի 27-ին «Պոլտավայի» դեմ: Իսկ Դանիայի առաջնության 13-րդ տուրում «Ռանդերսը» 1:2 հաշվով զիջեց «Բրոնդբյուին», «Ռանդերսի» միակ գոլը խփեց Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Պարտությունից հետո «Ռանդերսը» 13 միավորով վերջին` 11-րդ տեղում է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |