Հոկտեմբերին 27-ին «Հատիսը» Նովոսիբիրսկում կհանդիպի տեղի «Դինամո-ԳՈՒՎԴ»-ի հետ

Հոկտեմբերին 27-ին «Հատիսը» Նովոսիբիրսկում կհանդիպի տեղի «Դինամո-ԳՈՒՎԴ»-ի հետ

PanARMENIAN.Net - Երևանի «Հատիսի» կանանց թիմն այսօր երեկոյան Երևան-Նովոսիբիրսկ չվերթով մեկնում է Ռուսաստան։ Հոկտեմբերին 27-ին «Հատիսը» Նովոսիբիրսկում հյուրընկալվելու է տեղի «Դինամո-ԳՈՒՎԴ»-ին։ Հանդիպումը կայանալու է Եվրագավաթի 2010/11թթ. խաղարկության խմբային փուլի շրջանակներում։ Այս այս հանդիպումով էլ մեկնարկում է Եվրագավաթի նոր խաղարկությունը։

Գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանի, մարզիչներ Վարդան Խաչատրյանի և Արեգ Վաթյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնելու հետևյալ խաղացողները.

Աննա Բաղդոյան

Աննա Պոկոյովա

Էրիկա Դեվիս

Ամանդա Ջեքսոն

Սաթենիկ Մարտիրոսյան

Քրիստինե Քեփենեկյան

Գաննա Զարիցկա

Քուիաննա Չենի

Իվա Սերդար

Մարտինա Զուբակ

Կաելա Չափդելայն

Նովոսիբիրսկում «Հատիսը» հանգրվանելու է «Ստարի Զամոկ» հյուրանոցում։ Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, թիմը «Սեվեր» մարզահամալիրում կանցկացնի մարզում։ Նույն մարզահամալիրում էլ մեկ օր անց կկայանա հանդիպումը։ «Դինամո-ԳՈՒՎԴ»-«Հատիս» հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 15։30-ին, հաղորդում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---