Էրիսլենդի Լարա. Վանես Մարտիրոսյանը տիպիկ ինտերնետ-հերոս է ու ստեղնաշարի «մարտիկ»PanARMENIAN.Net - Այս տարի չորս մենամարտ անցկացրած և վստահ հաղթանակներ տարած կուբացի գերկիսամիջինքաշային Էրիսլենդի Լարան մտադիր է ավարտել տարին Վանես Մարտիրոսյանի (ԱՄՆ) հետ մենամարտով՝ պարզելու համար, թե ով է նրանցից դիվիզիոնի ամենահեռանկարային մարտիկը, հաղորդում է box-club.ru-ն: Լարան ասել է, որ եթե Մարտիրոսյանը նույնքան ժամանակ անցկացներ մարզադահլիճում, որքան ինտերնետում, խոսելով իսկական մարտիկների մասին, ապա, հնարավոր է, արդեն աշխարհի չեմպիոն կլիներ: «Ես խնդրեցի իմ թիմին կազմակերպել այս մենամարտը և այժմ ամեն ինչ կախված է Վանեսից, եթե նա պատրաստ է ռիսկի դիմել»,-ասել է կուբացի բռնցքամարտիկը:-Նա իրեն «մղձավանջ է» անվանում, սակայն նա իր բռունցքներով ոչ ոքի չի կարող վախեցնել, նա տիպիկ ինտերնետ-հերոս է ու ստեղնաշարի «մարտիկ», որը վախենում է իրական մենամարտից»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |