Նոյեմբերի 1-ին Երևանում կմեկնարկի ՀՀ գոլբոլի երկրորդ առաջնությունը

Նոյեմբերի 1-ին Երևանում կմեկնարկի ՀՀ գոլբոլի երկրորդ առաջնությունը

PanARMENIAN.Net - 2010թ նոյեմբերի 1-ին ժամը 11-ին Երևանում կմեկնարկի ՀՀ գոլբոլի երկրորդ առաջնությունը: Այս առաջնությամբ կեզրափակվի դեռևս սեպտեմբեր ամսին մեկնարկած «Սպորտով դեպի հասարակություն» նշանաբանը կրող հաշմանդամային սպորտաձևերի առաջնությունների երկամսյակը:

Առաջնությանը կմասնակցեն հայաստանյան չորս թիմեր Երևանից, Աբովյանից, Էջմիածնից և Գյումրիից:

Առաջնությունն անցկացնում են Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան և «Հայկական ճամբար» ԲՀԿ-ն Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում:

Մրցանակակիրները Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից կպարգևատրվեն մեդալներով:

Թիմերն անցկացնում են պարբերական մարզումներ, մասնակցում են ՀՍՀԱՖ-ի կողմից կազմակերպվող ուսումնամարզական հավաքներին: ՀՀ գոլբոլի առաջին առաջնությունը կայացել էր 2009թ-ին, իսկ արդեն 2010-ին հայկական թիմերի հետ համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնելու համար ՀՍՀԱՖ-ի հրավերով Հայաստան էր ժամանել ՌԴ 2010թ. գոլբոլի չեմպիոն թիմը` Կորոլյովի գոլբոլային ակումբը, հաղորդում է ՀՀ հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Գոլբոլը սպորտաձև է կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Այն պարալիմպիկ սպորտաձև է։ Անցկացվում են գոլբոլի Եվրոպայի և աշխարհի առաջնություններ։ Գոլբոլը խաղային ձև է։ 18մ×9մ չափսեր ունեցող դաշտում խաղում են երկու թիմեր` յուրաքանչյուրում երեքական մարզիկ: Խաղի ընթացքում բոլոր մարզիկների աչքերը կապվում են, որպեսզի ստեղծվեն հավասար պայմաններ բոլորի համար։ Խաղի նպատակը հակառակորդի դարպասի գրավումն է՝ ներսում զանգ ունեցող գնդակի միջոցով։ Յուրաքանչյուր մարզիկ և ´ հարձակվող է և ´ պաշտպան: Խաղը ստեղծվել է երկրորդ Համաշխարհային պատերզմից հետո` պատերազմի ժամանակ կուրացած զինվորների սոցիալական վերականգնման նպատակով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---