Սամվել Տեր-Սահակյանը շախմատի ԱԱ վերջին տուրից առաջ զբաղեցնում է առաջին տեղը

Սամվել Տեր-Սահակյանը շախմատի ԱԱ վերջին տուրից առաջ զբաղեցնում է առաջին տեղը

PanARMENIAN.Net - Հունական Պորտո Կարաս քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության ավարտին մնացել է մեկ տուր: 6 տարիքային կարգերում Հայաստանը ներկայացնում են 19 շախմատիստներ: Առաջնությունն ավարտվելու է հոկտեմբերի 30-ին:

Հայ շախմատիստների շարքում ամենահաջողը ելույթ է ունենում Սամվել Տեր-Սահակյանը մինչև 18 տարեկանների խմբում: Նա գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 10 տուրերում հավաքելով 8.5 միավոր և մոտ է աշխարհի չեմպիոնի կոչմանը:

Նույնքան միավոր ունի Զիերկ Ստևենը (ԱՄՆ), որը երկրորդ տեղում է: Վերջին 11-րդ տուրում Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Շիմանովը (Ռուսաստան), իսկ ամերիկացի շախմատիստը կմրցի Վասիֆ Դուրաբեյլիի հետ (Ադրբեջան):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---