Սամվել Տեր-Սահակյանը դարձավ շախմատի աշխարհի փոխչեմպիոն![]() ![]() PanARMENIAN.Net - Հունական Պորտո Կարաս քաղաքում ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի 19 ներկայացուցիչներից 6 տարիքային կարգերում ամենահաջողը ելույթ ունեցավ Սամվել Տեր-Սահակյանը մինչև 18 տարեկանների շարքում: Նա 8.5 միավորով նվաճեց աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Մինչև վերջին տուրը նա գլխավորում էր առաջնությունը, բայց վերջում միակ պարտությունը կրեց Ալեքսանդր Շիմանովից (Ռուսաստան) և զբաղեցրեց 2-րդ տեղը: Առաջնությունում Տեր-Սահակյանը 7 պարտիաներն ավարտել է իր օգտին և 3-ում խաղացել ոչ ոքի: Աշխարհի չեմպիոն դարձավ Զիերկ Սթևենը (ԱՄՆ), որն ուներ 9.5 միավոր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |