Բազելի մրցաշարի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը կմրցի Յան Հայեկի հետ![]() ![]() PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը նոյեմբերի 1-ից կմասնակցի Բազելում ընթացող մրցաշարին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 1.255.000 եվրո: Առաջին շրջանում արգենտինացի թենիսիստը, որը ATP վարկանիշով 29-րդ տեղում է, կմրցի Յան Հայեկի (Չեխիա) հետ, որը ATP վարկանիշով 94-րդ տեղում է: Հաղթանակի դեպքում Նալբանդյանը երկրորդ շրջանում կհանդիպի Մարին Սիլիկ (Խորվաթիա)- Մարկո Չիուդինելլի (Շվեյցարիա) զույգի հաղթողի հետ, հաղորդում է Նալբանդյանի պաշտոնական կայքը: Բազելի մրցաշարից բացի մինչև այս սեզոնի վերջ Ուիմբլդոն 2002-ի հաղթողը մտադիր է ելույթ ունենալ նաև Փարիզի մրցաշարում, որտեղ նոյեմբերի 7-ից կսկսվի այս տարի եզրափակիչ «Մաստերսը»:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |