Զավեն Անդրիասյանն անցել է շախմատի Ռուսաստանի Գավաթի հաջորդ փուլ

Զավեն Անդրիասյանն անցել է շախմատի Ռուսաստանի Գավաթի հաջորդ փուլ

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը նոյեմբերի 10-ին` շախմատի Ռուսաստանի Գավաթ-2010 խաղարկության երկրորդ շրջանում, երկրորդ պարտիան անցկացրեց Վիկտոր Բոլոգանինի (Մոլդովա) հետ և ոչ ոքի ավարտեց խաղը:

Շախմատիստների առաջին հանդիպումն ավարտվել էր հօգուտ Անդրիասյանի. նա հաղթանակ տարավ 1,5:0,5 հաշվով` ապահովելով իր ելքը հաջորդ փուլ:

Գավաթի խաղարկությունն ընթանում է նոկաուտ-համակարգով, մրցանակային ֆոնդը կազմում է 1190000 ռուբլի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---