Հայաստանում կարող է անցկացվել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Եվրոպայի 2011թ. բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը, հավանաբար, տեղի կունենա Հայաստանում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը PanARMENAIN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանի թեկնածությունը նշված է սիրողական բռնցքամարտի եվրոպական համադաշնության (EUBC) 2011թ. օրացուցային պլանում որպես առաջնության անցկացման վայր: «Եթե օրացուցային պլանում փոփոխություններ չկատարվեն, այդ առաջնությունը տեղի կունենա Հայաստանում: Փոփոխություն կատարվեց 2010թ., երբ պատանեկան առաջնությունը մեկնարկից մեկ ամիս առաջ Ֆրանսիայից տեղափոխվեց Ադրբեջան»,-ասել է Հովհաննիսյանը: Առաջնությունը տեղի կունենա օգոսոտսի 15-21, և եթե այն կազմակերպի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, ապա առաջնությունը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |