Միջազգային օլիմպիական կոմիտեն պարգևատրել է Գագիկ Ծառուկյանին Պիեռ դը Կուբերտենի մեդալով![]() 15 նոյեմբերի 2010 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տոնում է իր 20-ամյակը: Հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև ԱՊՀ ու Բալթիայի երկրների օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչները, որոնք նոյեմբերի 11-14-ին մասնակցում էին Երևանում կայացած տարածաշրջանային համաժողովին: Հոկտեմբերին Ակապուլկոյում տեղի ունեցած ՄՕԿ-ի նիստում որոշում կայացվեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին Պիեռ դը Կուբերտենի մեդալով պարգևատրելու մասին: Իսկ ՀԱՕԿ-ի պարգևները ստացան սպորտային ոլորտի մասնագետները՝ ունեցած ավանդի ու Օլիմպիական գաղափարախոսության տարածման համար: 2010թ. ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը բնակարան ստացավ Երևանում, իսկ 2010թ. բոլոր մրցանակակիրներն ու մեդալիստները, նրանց մարզիչներն ու հավաքականների գլխավոր մարզիչնրը ստացան դրամական պարգևներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |