Զավեն Անդրիասյան. Հաղթանակը ՌԴ Գավաթի մրցաշարում շատ կարևոր էր ինձ համար

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որը նոյեմբերի 16-ին դարձավ ՌԴ Գավաթի գավաթակիր, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ հաղթանակը շատ կարևոր էր նրա համար: Շախմատիստի խոսքերով առաջին օրը ծանր էր իր համար, քանի որ Սանկտ Պետերբուրգից Բելգորոդ նա մեկնեց գրանցքով և պատրաստվելու ժամանակ չէր ունեցել: «Սակայն ինձ հետ էր նաև իմ հիմնական մրցակից Պավել Պոնկրատրովը, այնպես որ մենք հավասար պայմաններում էինք: Սակայն ես կարողացա հաղթել»,-ասել է գրոսմայստերը:

Անդրիասյանը նշել է, որ դժվար էին նաև վերջին պարտիաները Արտյոմ Տիմոֆեևի հետ: «Առաջին խաղն ավարտվեց ոչ ոքի: Իմ մրցակիցը լավ դիրք ուներ, սակայն արդեն երկրորդ խաղում ես մեծ առավելություն ստացա ու կարողացա հաղթել»:

Մինչև տարեվերջ շախմատիստը կմասնակցի Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնություններին (դեկտեմբերի 18-19-ին) և Հոլանդիայի միջազգային մրցաշարին (դեկտեմբերի 20-30):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---