Գոռ Հարությունյանը և Միխայիլ Մալյուտինը կպայքարեն առանց կանոնների մարտերի աշխարհի չեմպիոնի կոչման համարPanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում տեղի կունենա առանց կանոնների մարտերի «ProFC» վարկածով աշխարհի թիմային առաջնությունը: Առաջնությանը կմասնակցեն չորս թիմեր Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Սերբիայից: Մարտերը կընթանան մինչև 70, 76, 84, 93 և +93 կգ քաշային կարգերում: Հայաստանի հավաքականը կմրցի Սերբիայի հավաքականի, իսկ Ռուսաստանի հավաքականը` Ուկրաինայի հետ: Սերբիայի հավաքականի 3 մարզիկներ վնասվածքներ են ստացել և չեն կարող մասնակցել առաջնությանը: Այսպիսով, Հայաստանի հավաքականը կպայքարի միայն երկու քաշային կարգերում` մինչև 70 և +93 կգ: Այդ մարտերից բացի, աշխարհի չեմպիոնի կոչման համար մենամարտ տեղի կունենա Գոռ Հարությունյանի (Հայաստան) և Միխայիլ Մալյուտինի (Ռուսաստան) միջև: «ProFC» լիգայի փոխնախագահ Վիկտոր Երյոմինի խոսքերով, նման առաջնությունների նպատակն աշխարհում այս մարզաձևը զարգացնելն է: «Մինչ օրս մենք կազմակերպել ենք 19 միջազգային մրցաշարեր: Կարծում եմ, որ Երևանի բնակիչները մեծ հաճույք կստանան և կդիտեն գեղեցիկ մենամարտեր»,- ասել է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |