Արթուր Աբրահամ. Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ եմ ռինգ դուրս գալու20 նոյեմբերի 2010 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը նոյեմբերի 21-ին կմեկնի Հելսինկի (Ֆինլանդիա), շարունակելու համար նախապատրաստվել Super Six մրցաշարի երրորդ շրջանի մենամարտին Կարլ Ֆրոչի հետ: Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 27-ին հայտնի Hartwall Areena-ում: Աբրահամն ասել է, որ Ֆրոչը ուժեղ, կոշտ բռնցքամարտիկ է, որը լավ հարվածներ ունի. «Սակայն, նա ինձ չի հաղթի, քանի որ ես ցանկանում եմ իմ նպատակին հասնել և աշխարհի չեմպիոն դառնալ երկրորդ միջին քաշում: Ես չպետք է բաց թողնեմ այս հնարավորությունը»: Մարզիկը նաև վստահություն է հայտնել, որ մենամարտից հետո Ֆրոչը կրկին արդարացումներ կգտնի, ինչպես Քեսլերի հետ մենամարտից հետո: «Կարծում եմ, որ Ֆրոչը կհայտնվի նույն իրավիճակում, ինչ Էդիսոն Միրանդան ինձ հետ մենամարտից հետո: Այն ժամանակ ես հաղթեցի նրան կոտրված ծնոտով, իսկ հետո հաղթեցի ռևանշում»,-ասել է Աբրահամը, հաղորդում է fightnews.com-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |