Դավիթ Նալբանդյանը կխաղա ATP World Tour 250 Heineken Open-2011 մրցաշարում

Դավիթ Նալբանդյանը կխաղա ATP World Tour 250 Heineken Open-2011 մրցաշարում

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը, որը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 27-րդ տեղը, հաստատել է իր մասնակցությունը ATP World Tour 250 Heineken Open-2011 մրցաշարում, որը տեղի է ունենալու հունվարի 10-17-ը Օկլենդում (Նոր Զելանդիա): Դա Նալբանդյանի երրորդ ելույթն է այս մրցաշարում:

Մրցաշարին մասնակցելու է նաև իսպանացի Խուան Կառլոս Ֆերերոն:

Առաջին համարի տակ հանդես է գալու իսպանացի Դավիթ Ֆերերը, երկրորդ համարի տակ` ամերիկացի Ջոն Այզները, ելույթ են ունենալու նաև իսպանացի Ալբերտ Մոնտանյեսը, արգենտինացի Խուան Մոնակոն, բրազիլացի Թոմազ Բելուչին և գերմանացի Ֆիլիպ Քոլշրայբերը, հաղորդում է gotennis.ru-ն:

Մրցաշարի տնօրեն Ռիչարդ Փալմերը նշել է, որ շատ գոհ է Heineken Open-2011 մրցաշարի մասնակիցների կազմից, որի մրցանակային ֆոնդը կազմում է 355.500 դոլար:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---