Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի շախմատի առաջնության 9-րդ տուրում պարտության մատնեց Ռաֆայել Լեյտաոյին և այժմ ունի 5,5 միավոր![]() ![]() PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Ամերիկանա քաղաքում անցկացվող Բրազիլիայի շախմատի առաջնության իններորդ տուրում պարտության մատնեց մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոյին: Այժմ Մխիթարյանն ունի 5,5 միավոր: Աղյուսակը 7 միավորով գլխավորում է գրոսմայստեր Ջովաննի Վեսկովին: Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր: Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի ուսանողների առաջնությունում հանդես են գալիս մի քանի հայ շախմատիստներ: Վեց տուրից հետո Պողոս Նահապետյանը վաստակել է 4,5 միավոր և միայն կես քայլով է զիջում առաջատարներին` գրոսմայստերներ Լիսիին, Նովիկովին և միջազգային վարպետ Պապինին: Կարինա Համբարձումովան, Գոռ Գլիջյանը և Նիկիտա Մատինյանը վաստակել են 4-ական միավոր: Մրցաշարին մասնակցում են 81 շախմատիստներ: Մինչև պայքարի ավարտը մնում է երեք տուր, հաղորդում է armchess.am-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |