Դավիթ Նալբանդյան. Տղամարդկանց թենիսի առաջին քառյակը մեկ աստիճան բարձր է բոլորից

Դավիթ Նալբանդյան. Տղամարդկանց թենիսի առաջին քառյակը մեկ աստիճան բարձր է բոլորից

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Peugeot Argentina Tennis Cup-2010 մրցաշարում հաղթանակից հետո խոստովանել է, որ իր առջև նպատակ է դնում վերադառնալ համաշխարհային վարկանիշի լավագույն տասնյակ:

«Հաջորդ սեզոնում ես հնարավորություն կունենամ վերադառնալ լավագույն տասնյակ, շատ գոհ եմ իմ նախասեզոնային նախապատրաստության ընթացքից: Ես պետք է ավելի հաճախ խաղամ տարբեր մրցաշարերում, ցույց տամ կայուն արդյունքներ: Բայց տղամարդկանց թենիսի առաջին քառյակը մեկ աստիճան բարձր է բոլորից: Նրանք անհասանելի են ոչ միայն ինձ համար, այլ նաև այլ տղաների` ինչպես առողջ, այնպես էլ վիրահատություններ տարած»,- Նալբանդյանի խոսքերը հաղորդում է gotennis.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---