Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությանը

Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի 8-րդ թիմային առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի 2011 թ. հուլիսի 16-27-ը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվելիք աշխարհի 8-րդ թիմային առաջնությանը: Այսպիսի որոշում է ընդունել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Աշխարհի առաջնությունում հանդես կգա 10 թիմ. Հայաստանից բացի, Ռուսաստանը (աշխարհի գործող չեմպիոն), Ուկրաինան, Իսրայելը, Հունգարիան (39-րդ համաշխարհային օլիմպիադայի արդյունքներով), Ադրբեջանը (Եվրոպայի առաջնության հաղթող), Ամերիկա, Ասիա, Աֆրիկա աշխարհամասերի չեմպիոնները եւ Չինաստանը (կազմակերպիչ երկիր):

Հայաստանը 1993 թվականից սկսած մասնակցել է աշխարհի բոլոր թիմային առաջնություններին եւ երեք անգամ (1997 թ.` Լյուցերն, 2001 թ.` Երեւան, 2005 թ.` Բեերշեւա) նվաճել է բրոնզե պարգեւներ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---