Բակո Սահակյանն ընդունել է սպորտի և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին![]() 28 դեկտեմբերի 2010 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է 2010 թվականին բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտի և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին: Բակո Սահակյանը նշել է, որ այդ հաջողությունները կարևոր են ինչպես մեր հանրապետությունում սպորտի և մշակույթի զարգացման, այնպես էլ քաղաքական տեսանկյունից՝ հանդիսանալով Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու, միջազգային ասպարեզում պատշաճ կերպով ներկայանալու և քաղաքակիրթ հանրության շրջանում արժանավայել տեղ զբաղեցնելու լավագույն միջոցներից մեկը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի մարզիկների և մշակույթի ներկայացուցիչների հաղթանակները բոլոր հայերի հաջողությունն է` Արցախում, Հայաստանում թե Սփյուռքում: Նախագահը դրամական պարգևներ և արժեքավոր նվերներ է հանձնել բացառիկ հաջողություններ արձանագրած սպորտի և մշակույթի բնագավառների ներկայացուցիչներին` նշելով, որ սպորտի և մշակույթի ոլորտները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այսուհետ էլ կարվի հնարավորը այս բնագավառների զարգացման ուղղությամբ: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին ստորագրել էր կարգադրություն սպորտի և մշակույթի բնագավառներում 2010 թվականին բացառիկ հաջողությունների հասնելու, միջազգային ասպարեզում Արցախի Հանրապետությունը արժանապատվորեն ներկայացնելու համար սպորտի և մշակույթի բնագավառների մի խումբ ներկայացուցիչների պարգևատրելու մասին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |