«Միկան» հունվարի 15-ին կմեկնի Համագործակցության գավաթի մրցաշարինPanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին Երևանի «Միկա» ֆուտբոլային ակումբը սկսել է պարտաստվել 2011-ի ԱՊՀ և Բալթիայի երկրների Համագործակցության գավաթին, որը կայանալու է հունվարի 14-23-ը Սանկտ Պետերբուրգում: «Միկան» Սանկտ Պետերբուրգ է մեկնելու հունվարի 15-ին և այդ օրն անցկացնելու է առաջին խաղը «Տոբոլի» հետ (Ղազախստան): Հայկական ակումբը հանդես է գալիս B խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու «Սկոնտոն» (Լատվիա) և «Բունդեսկորը» (Ուզբեկստան): «Սանկտ Պետերբուրգում ակումբի կազմում տեղի է ունենալու մոլդավացի ֆուտբոլիստի դիտարկումը, որը կարող է համալրել ակումբի կազմը: 2011-ին մենք նոր ֆուտբոլիստներ ձեռք չենք բերել, ակումբը լքելու է իսպանացի ֆուտբոլիստ Ուլիսես Մոնտենեգրոն, որի հետ պայմանագիրը խզվելու է»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ակումբի մամլո քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը: Փետրվարին «Միկան» երկու ուսումնամարզական հավաքներ է անցկացնելու Կիպրոսում, որից հետո վերադառնալու է Հայաստան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |