Դավիթ Նալբանդյանը 21-րդն է ATP վարկանիշային աղյուսակումPanARMENIAN.Net - Հունվարի 17-ին Թենիսի միջազգային ասոցիացիան (ATP) հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, նախորդ վարկանիշի համեմատ, առաջ է անցել վեց հորիզոնականով և 21-րդ տեղում է 1641 միավորով: Նալբանդյանը հայտնվեց 21-րդ տեղում Օքլենդի վարկանիշային մրցաշարում ունեղած հաջող ելույթի շնորհիվ, որտեղ նա հասավ եզրափակիչ, սակայն տանուլ տվեց Դավիթ Ֆերերին (Իսպանիա) 6:3, 6:2 հաշվով: Հունվարի 17-30-ին Նալբանդյանը կմասնակցի Australian Open մրցաշարին: Առաջին շրջանում նա կհանդիպի Լլեյտոն Հյուիթի հետ (Ավստրալիա): ATP վարկանիշային ցուցակում առաջին տեղում է Ռաֆայել Նադալը (Իսպանիա, 12390 միավոր), երկրորդում է Ռոժե Ֆեդերերը (Շվեյցարիա, 9245 միավոր), իսկ երրորդում՝ Նովակ Ջոկովիչը (Սերբիա, 6240 միավոր): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |