Վեյք-ան-Զեեում Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ

Վեյք-ան-Զեեում Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ

PanARMENIAN.Net - Լևոն Արոնյանը Վեյք-ան-Զեեում ընթացող շախմատի առաջնության 4-րդ տուրում հաղթեց Յան Նեպոմնյաշչիին (Ռուսաստան): Արոնյանը սպիտակ ֆիգուրներով էր խաղում, պարտիան շարունակվեց մինչև 48-րդ քայլը:

Սա Լևոն Արոնյանի առաջին հաղթանակն էր Վեյք-ան-Զեեում, նախորդ երեք տուրերում նա ոչ ոքի էր խաղացել: Հայ գրոսմայստերը 2,5 միավոր է հավաքել:

4-րդ տուրում հաղթանակ տարով նաև հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, որը առավելության հասավ Վանա Խաոյի (Չինաստան) նկատմամբ: Մնացած պարտիաները շարունակվում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---