Դավիթ Նալբանդյանի և Լլեյտոն Հյուիթի խաղը դարձավ Australian Open-ի պատմության ամենաերկար խաղերից մեկը

Դավիթ Նալբանդյանի և Լլեյտոն Հյուիթի խաղը դարձավ Australian Open-ի պատմության ամենաերկար խաղերից մեկը

PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը, որը Australian Open-ի առաջին շրջանում ծանր հինգսեթանոց մենամարտում 3:6, 6:4, 3:6, 7:6 (7:1), 9:7 հաշվով պարտության է մատնել Լլեյտոն Հյուիթին, կիսել է տպավորությունները մրցումների պատմության մեջ ամենաերկար խաղի մասին: Այն տևել է 4 ժամ 47 րոպե:

«Ես շատ էի հոգնել: Դա աներևակայելի բարդ խաղ էր: Մենք արդեն խաղացել էինք իրար հետ, դա 6-րդ հանդիպումն էր, և խաղերը միշտ բարդ են եղել: Ինձ տվել են ջղակծկումների դեմ հաբեր, որոնք շատ են օգնել: Ես արդեն չգիտեի, թե որ մկանը մերսեի, քանի որ ցավում էր ամեն ինչ»,- Նալբանդյանի խոսքերը փոխանցում է championat.ru-ն:

Նա խոստովանել է, որ եթե նա իր երկրորդ փոխանցումը զիջեր չորրորդ սեթում, ապա հազիվ թե հաղթեր:

Այդ խաղը դարձել է Ուիմբլդոն 2002-ի եզրափակիչի կրկնությունը, այդ ժամանակ ավելի ուժեղ էր ավստրալացին:

Մրցաշարի երկրորդ շրջանում Նալբանդյանը պայքարելու է լիտվացի Ռիչարդաս Բերանկիսի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---